«ՀՀ-ում 400 դոլարով աճել է յուրաքանչյուրիս պարտքը». Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն, տնտեսագետ Վահե Դավթյանը թելեգրամյան իր ալիքում գրում է. «Պարզվում է, որ թմբկահարվող 8,7% տնտեսական աճի հետ մեկտեղ 2023թ. Հայաստանում էապես աճել է մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը: Մասնավորապես, 3600 ԱՄՆ դոլարից այն հասել է 4000 դոլարի:
Պարզ ասած՝ 400 դոլարով աճել է յուրաքանչյուրիս պարտքը:
Խնդիրը, թերևս, նրանում է, որ Հայաստանում շարունակվում է «երրորդ աշխարհի» երկրի տնտեսական քաղաքականություն իրականացվել՝ խարսխված առավելապես առևտի ու ծառայությունների վրա՝ առանց հեռահար ռազմավարական նպատակների, առանց արդյունաբերական հզորությունների ստեղծման ու շուկայի ընդլայնման հեռանկարի (սրա պատճառով է, ի դեպ, որ վերջին տարիներին Հայաստանում կոնվենցիոնալ՝ մեծ էներգետիկան փորձում են փոխարինել փոքրով):
Այսպես, 2023 թ. Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում ամենամեծ աճն արձանագրել է մեծածախ ու մանրածախ առևտուրը:
Ընդ որում, բացասական դինամիկա է դրսևորովել հանքագործական արդյունաբերություն ու բացահանքերի շահագործման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում:
Այսպիսի«առնեմ-ծախեմ» մոդելի գերակայության պայմաններում լիովին տրամաբանական է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում չի իրականացվել որևէ լուրջ ներդրումային ծրագիր, կյանքի չի կոչվել որևէ էական ենթակառուցվածքային նախագիծ:
Գնալով ավելի ու ավելի համեստ հավելյալ արժեք ստեղծող հայաստանյան տնտեսության համար միակ այլընտրանքը պարտքի ավելացումն է՝ իրենից բխող բոլոր անվտանգային ու սոցիալական ռիսկերով»:

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
207Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
102Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
138Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
18305.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
19505.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47802.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
47302.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43902.10.2026, 13:06