«Հայերի պետությունն ու հողը բռնազավթեցին, այժմ էլ ունեցվածքն են յուրացնում»․ Նարինե Դիլբարյան
![]() 208 Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ., 11:06 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Ադրբեջանն արդեն իրավական հիմքեր է ստեղծում ցեղասպանությունից վերապրած Արցախի մեր հայրենակիցների գույքը և սեփականությունը բռնագանձելու․ հայերի պետությունն ու հողը բռնազավթեցին, այժմ էլ ունեցվածքն են իրենց օրենք կոչվածով յուրացնում, ցեղասպանության հետևողական շարունակում։ Մինչև հոկտեմբեր ժամանակ են տվել, թե իբրև Արցախի հայ բնակչությունից ով վերադարձավ, այսինքն՝ ընդունեց ադրբեջանի քաղաքացիություն, իր ունեցվածքին թույլ կտան առերևույթ տեր կանգնել, չեկան, յուրացնում են՝ հատկացնում ադրբեջանցի վերաբնակներին։ Իսկ Հայաստանը պետական մակարդակով լռում է՝ հրահրելով իրական, թե պատմական Հայաստան կեղծ խոսույթը, քեռին կոնֆետ տվել է Փաշինյանին, թե չի տվել, զուգընկեր, պլատոնական սեր և նման զառանցագին պնդումներ։ Ինչո՞ւ է լռում ՀՀ ԱԳՆ-ն, մենք պետք է պաշտոնապես բոլոր միջազգային ատյաններում՝ ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ԵՄ, ՄԱԿ, ՄԻԵԴ․․․, իրավական և քաղաքական հարց բարձրացնենք՝ ամրագրելու Ադրբեջանի կողմից ցեղասպանությանը հետևող բացարձակ ապօրինի նոր քայլերի մասին։ Ճնշում և ամբաստանում են Արցախի Հանրապետության վտարանդի պաշտոնյաներին, նրանց համարում նիկոլյան իշխանության սպառնալիք, իսկ իրենք ոչինչ չեն անում, հոգևորականներին մեղադրում են պատարագի փոխարեն շոուներ անելու համար, բայց իրենք են խորհրդարանական ու կառավարական նիստերի փոխարեն շոու-ցուցքեր անում, որտեղ ամեն ինչ մասին կխոսեն՝ բացի կենսական անհրաժեշտից, պետական անվտանգությունից, անգամ Հայկ Նահապետին ու Խորենացուն հանգիստ չեն տալիս, աղմուկ-աղաղակ, որի ձայների ներքո շարունակվում է պետության կազմաքանդումը, ՀՀ քաղաքացու իրավունքների ոտնահարումը․․․․ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6015:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7314:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
7914:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
14614:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
15214:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
10413:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
17112:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
20211:31
