«Հայտարարում են, թե պետք է հասնել հետխորհրդային տարածքում իրական ինքնիշխանության»․ Լավրով
![]() 232 Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ., 15:03 ԱՄՆ-ն և նրա արբանյակները փորձում են ներխուժել ԱՊՀ բոլոր տարածաշրջաններ։ Այս մասին այսօր Մինսկում ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «ԱՄՆ-ն և նրա արբանյակները փորձում են ներխուժել ԱՊՀ բոլոր տարածաշրջաններ, փորձում են խախտել Հարավային Կովկասում կայունության մասին համաձայնագրերը, չեն ցանկանում թույլ տալ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաև փորձում են ներխուժել Կենտորնական Ասիա, տարբեր ձևաչափեր են ստեղծում, որոնք ակնհայտորեն ուղղված են Ռուսաստանի Դաշնության դեմ։ Հրապարակավ հայտարարում են, թե պետք է հասնել հետխորհրդային տարածքում իրական ինքնիշխանության, որպեսզի հետխորհրդային տարածքի երկրները դուրս գան ՌԴ ստվերից։ Նման կուրսը շարունակվում է նաև Մոլդովայի և այլ երկրների նկատմամբ։ Չնայած նրան, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցները գտնվում են հսկայական ճնշման տակ, նրանք հավատարիմ են մնում ընդհանուր արժեքներին և սկզբունքներին, որոնց վրա հիմնված են ինտեգրացիոն կառույցները՝ ԵԱՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ»,-ասել է Լավրովը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
