«Արցախցիների իրավունքներով ոչ ոք չի զբաղվում»․ Տիգրան Պետրոսյան

Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախցիների իրավունքներով ոչ ոք չի զբաղվում, ոչ Արցախի իշխանությունները, ի դեմս ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների, ոչ Հայաստանի իշխանությունները, սրանք հակառակը՝ ամեն կերպ փորձում են մոռացության մատնել ամեն բան, ինչը կապված է Արցախի հետ, ներառյալ արցախցիների միջազգային իրավունքները, նույնիսկ պետական մակարդակով ճնշման են ենթարկում այն անձանց, ով ինչ-որ կերպ փորձում է պայքարել արցախցիների իրավունքների համար։
Ցավալի է նաև ընդդիմության վիճակը՝ նույն քաղաքական դիակները, թագավորական ադաթներով առաջնորդ ընտրելու անհաջողակ փորձերը, բայց որևէ իրական պայքար արցախցիների իրավունքների համար չկա, կա միայն արցախցիների անունը քաղաքական խաղերում օգտագործելու դրվագներ և հետագա պլաններ…
Իսկ ամենացավալին այն է, որ այս ամենին այլընտրանք դեռ չի երևում…
P.S. Երբ Արցախի ԱԺ-ն անվանեցի ախոռ, պատգամավորներն այնպիսի պայքար սկսեցին իմ դեմ, չելոբիտնըներ էին գրում Արայիկին, չհասկանալով, որ քաղաքականության մեջ նման համեմատություններ արվում են, փոխաբերական իմաստով։ Ներկա անգործությունն ու բերանները ջուր լցրած նստելը ապացուցում է, որ մեծամասնության առումով այն բառը կարելի էր օգտագործել նաև ուղիղ իմաստով…
Վերջում էլ ասեմ, որ Հայ ազգը պատմության ընթացքում բազմիցս հրաշքով փրկվել է, համոզված եմ՝ այս անգամ ևս հրաշք տեղի կունենա..»։

«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
7901:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
8900:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
8400:18
«Հաջի՛և, ՀՀ-ում բոլորը Նիկոլ չեն, կան ազգային արժանապատվություն ունեցողներ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
9300:06
«Կապիտուլյացիոն խաղաղությունը թղթե տնակ է, որն ամեն ժամ կարող է բռնկվել»․ Միհրան Հակոբյան
67Երեկ, 23:42
«Սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ»․ Հրայր Կամենդատյան
85Երեկ, 23:12
«Արցախը փրկօղակ էր, որի տարածքն ապահովում էր ՀՀ անվտանգությունը»․ Վարդան Ոսկանյան
81Երեկ, 22:36
«Սարերում հո ցանկապատ չե՞ն դնելու, գյուղերում պետք է շուն պահեն, թշնամու մոտենալը զգուշացնի»․ Արմենակ Մարկոսյան
82Երեկ, 22:18