«Այս ամենն արդեն գարշելի է»․ Գեղամ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարզվում է՝ ՀՀ ժողովրդավարության ընթացքի դանդաղման պատճառը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներն են։
Իշխանական պատգամավորը Ֆրիդոմ Հաուսի զեկույցում արձանագրված ժողովրդավարական հետընթացը կամ դանդաղումը կապում է Արցախից տեղահանվածների խնդիրների հետ՝ ասելով, որ պետական իշխանության մարմինները զբաղված էին տեղահանվածների հարցերով ու դանդաղել են ժողովրդավարություն զարգացնելու հարցում։
Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը։
Հայաստանում ցանկացած բացասական բանի համար մեղավոր են կարգվում արցախցիները և նրանց խնդիրները, ու դա արվում է ուղղորդված։
Այս ամենն արդեն գարշելի է, «սիրելի քույրեր և եղբայրներ»։
Հուսով եմ՝ Ֆրիդոմ Հաուսի հայաստանյան ներկայացուցիչները պատեհ առիթով կմեկնաբանեն իշխող ուժի ներկայացուցչի այս հայտարարությունը»։

«Ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը և փորձել համեստ ներդրում ունենալ»․ Առուշ Առուշանյան
000:24
«Փատացի Փաշինյանը գրում է, որ ՀՀ-ում գոյություն չունի դատաիրավական համակարգ․ այդ ամենին փոխարինում է ինքը»․ Հակոբ Բադալյան
3600:06
«Ազգային հիշողությունը չպետք է դառնա ո՛չ անհատի անձեռնմխելիության, ո՛չ էլ անցյալը ջնջելու միջոց». Սենոր Հասրաթյան
37Երեկ, 23:48
«Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի». Նիկոլ Փաշինյան
44Երեկ, 23:30
«Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայանների տեղակայումն անվտանգություն չի բերի»․ Փեզեշքիան
119Երեկ, 23:12
Քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
60Երեկ, 22:54
Փարիզի ոստիկանությունը շտապ ծառայության է կանչել պահեստազորայիններին
72Երեկ, 22:36
«Աբսուրդի ժանրից է՝ COP-ի խոսնակին չեն թողել Համալիրի տարածք մտնել՝ «Save Amulsar» գրությամբ շապիկի պատճառով»․ Գոհար Վարդանյան
85Երեկ, 21:54