Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
![]() 229 Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ., 16:18 ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին, որում ասվում է․ «Հարգելի՛ Կոնստանտին Ֆեոդորի, Ղարաբաղից ռուսական զորախմբի դուրսբերումը վերջին կետն է դնում «i»-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները՝ անգամ հաշվի առնելով, որ Հայաստանի ղեկավարը ոչ ադեկվատ մարդ է, 2020թ․ ի վեր Ռուսաստանի պահվածքն, ըստ իս, չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին։ Անկախ նրանից՝ ինչով կավարտվի հակամարտությունն Ուկրաինայում, Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ ցույց տալով աշխարհի ժողովուրդներին ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացելով և ոգեշնչելով պանթյուրքական շարժմանը, որը կործանարար է թե՛ մեր, թե՛ Ռուսաստանի համար։ Դոմինոյի առաջին քարն արդեն ընկել է։ Սրտի ցավով եմ գրում ձեզ՝ որպես Հայաստանի հավատարիմ բարեկամի և մեր երկրի իրական հայրենասերի, որը հասկանում է Ղարաբաղում տեղի ունեցածի բոլոր հետևանքները»։ Աղբյուրը` Վազգեն Մանուկյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
