Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

490
Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ., 09:48
Այսօր՝ ապրիլի 19-ին, մավան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Վահե Ա․-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Թամանցիների փողոցում, «CPC» բենզալցակայանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 61-ամյա Եղիսապետ Տ․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել
13415:06
Անթալիայում որպես պահեստ օգտագործվող ջերմոցում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
12212:03
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14 տարեկան աղջկա մարմին
10410:54
Լոռու մարզում 8 տարեկան տղա է մահացել
8910:30
Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում
8910:18
«Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել է ուկրաինացի գործարար Երմոլաևը»․ #BFMTV (տեսանյութ)
14910:17
Մոնակոյում փողոցում թողնված պայուսակը պայթել է
37701:32
Ռուսական բանակն ավիառումբ է նետել Խարկովի վրա
430Երեկ, 19:56