«Իշխանությունը ոտքի է հանել իր քարոզիչներին, աջուձախ ստեր են տարածում»․ Նաիրի Հոխիկյան
![]() 222 Երկուշաբթի, 22 ապրիլի, 2024 թ., 15:54 Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հայաստանի մարզերը աստիճանաբար ակտիվանում են, ինչը ակնհայտորեն առաջացրել է Նիկոլի ավազակախմբի խուճապը։ Դա է պատճառը, որ իշխանությունը ոտքի է հանել իր բորենի քարոզիչներին և աջուձախ ստեր են տարածում։ Երկու վախը մի մահ է իշխանության համար։ Մեր պայքարը առաջնորդում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ Տավուշի թեմի Առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնությամբ և գլխավորությամբ։ Մի շարք քաղաքներից ու գյուղերից արդեն մեկնել են Տավուշ՝ Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս ու գիշեր-ցերեկ կանգնած են այնտեղ։ Բազմաթիվ վայրերում մարդիկ պատրաստ են հենց իրենց տեղերում սկսել բողոքի գործողություններ՝ շարժումը տարածելով երկրով մեկ։ Սա ոչ կուսակցական, ոչ էլ ինչ-որ անձի պայքար է, ժողովուրդ ջան։ Սա երկիր հանձնելը կանխելու համար է, Նիկոլին կանգնեցնելու համար է, ինչը լավ են հասկանում նաև ոստիկաններից շատերը և իրենց որոշ քայլերով ցույց են տալիս, որ մեզ հետ են։ Սիրելի հայրենակիցներ, համարձակորեն շարունակենք մեր բողոքի ու անհնազանդության գործողությունները՝ հանուն հայրենիքի, հանուն Տավուշի և հանուն մեր երեխաների անվտանգության։ Մեր պայքարը ազնիվ է, օրինական է, հայրենիքի համար է, յուրաքանչյուր Հայաստանցու խաղաղ և անվտանգ ապագայի համար է։ Համարձակ եղիր, մերժիր գժին․․․» Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
