Ընդդիմադիր պատգամավորները գիշերելու են բնակիչների հետ
![]() 198 Երկուշաբթի, 22 ապրիլի, 2024 թ., 22:48 Տավուշում են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Ագնեսա Խամոյանը, Մհեր Սահակյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Արման Ղազարյանը: Նրանցից մի քանիսն այնտեղ են դեռ երեկվանից: «Տավուշում ենք՝ աջակցելու նպատակով ու այնպես չէ, որ նորություն պետք է ասեմ, խնդիրը Տավուշը չէ, Սյունիքում էլ ժամանակին բանավոր համաձայնությամբ, բայց պաշտպանության նախարարի հրամանով զորքերն իջեցրին ու ՀՀ քաղաքացիները չհասցրեցին հասկանալ, թե ինչ է կատարվում, Շուռնուխ գյուղի ու Բարձրավանի բնակիչներն այսօր քիթ- քթի ապրում են ադրբեջանցիների դիմաց, ճանապարհն էլ շրջանցիկ է ու երկարած, չկա միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածը: Հիմա վաղուց արդեն հասկացել են, որ սահմանազատման ու սահմանագծման անվան տակ միակողմանի հանձնում է գնում»,- ասաց Գեղամ Մանուկյանը: Պատգամավորները գիշերելու են բնակիչների հետ, որպեսզի նաև սադրանքներ նրանց նկատմամբ չլինեն: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
