«Հայ Եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին». Գևորգ Դանիելյան
![]() 237 Երկուշաբթի, 29 ապրիլի, 2024 թ., 23:48 ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեծ բարեբախտություն եմ ունեցել տևական ժամանակ Մայր Աթոռում լինել հասարակական հիմունքներով իրավախորհրդատու, հատկապես՝ աջակցել եմ կանոնադրական փաստաթղթերի լրամշակման պատասխանատու գործին, իսկ վերջին տարիներին Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամ եմ։ Այդ ողջ ընթացքում ոչ միայն փորձել եմ ծառայել իմ մասնագիտական կարողություններով, այլև սովորել հիրավի բարձր մտավոր ունակություններով օժտված հոգևորականներից։ Այդ անհատները ոչ միայն պարզապես համակողմանի զարգացած են, ունեն խորաթափանց ու ստեղծագործական միտք, այլև անօրինակ համբերատար են, հանդուրժող, անասելի պատասխանատու սեփական խոսքի ու գործի հանդեպ և որպես առաջնահերթ զենք են դիտում Աստծո ողորմությունը։ Զուր մի փորձեք իրենց իբր կաշկանդելու անմիտ նպատակով նսեմացնել զրպարտանքով, անթույլատրելի վիրավորանքով ու այլ էժանագին զեղծարարությամբ, ձեզ հատկացված հզոր ու ժամանակակից տեխնոլոգիաներին մի խաբնվեք։ Միևնույն է, իրենք ձեզ ևս դիտում են որպես սոսկ հոգևոր խնամքի կարիք ունեցող զավակների և կշարունակեն այդպես դիտել, ինչը բնավ չի նշանակում, որ ձեռնպահ կմնան իրենց հոտի անվտանգությունը իրավաչափ պաշտպանելու սրբազան պարտքից։ Աղբյուրը` Գևորգ Դանիելյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
