Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
![]() 188 Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ., 08:48 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԺ քառօրյա նիստերից առաջ ֆրակցիայի փակ նիստ են արել, որին մասնակցել է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները: Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ասել է, որ ակտիվ լինեն թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ երկրորդ նախագահի հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում, իսկ վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի վերջին. «Ապրիլի 26-ին մեր ֆրակցիան նիստ է արել, որին մասնակցել է նաեւ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, քննարկվել են կարեւոր հարցեր՝ երկրում ստեղծված իրավիճակը եւ մեր անելիքները»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Օհանյանը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
