Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Սոցիոլոգիական հարցումներով ամենաքրիստոնեական երկրները Հայաստանն ու Վրաստանն էին». Արթուր Եղիազարյան

«Սոցիոլոգիական հարցումներով ամենաքրիստոնեական երկրները Հայաստանն ու Վրաստանն էին». Արթուր Եղիազարյան
229
Ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ., 02:18

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի դեպ, 2019 թ.-ին աշխարհում իրականացված սոցիոլոգիական հարցումներով ամենաքրիստոնեական երկրները Հայաստանն ու Վրաստանն էին: Իրեն քրիստոնյա է համարել Վրաստանի վրացիների 96%-ը, որից 91%-ը՝ Վրացական Առաքելական Ինքնուրույն Ուղղափառ Եկեղեցու հետևորդ, իսկ Հայաստանում՝ իրեն քրիստոնյա է համարել հայերի 95%-ը, որից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ՝ 89%-ը»: