«Փաշինյանի կառավարությունը ոչինչ չի արել Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելու ուղղությամբ». Ոսկան Սարգսյան
![]() 251 Երկուշաբթի, 13 մայիսի, 2024 թ., 01:24 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Առանց խաղաղության պայմանագիր կնքելու սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Ադրբեջանին տարածքներ հանձնելը, Արցախ բառից անգամ հրաժարվելը, Արարատ լեռի պաշտամունքը Արագածով փոխելը, ցեղասպանության փաստը լղոզելը, ՀՀ սահմանադրությունը փոխելու մտադրությունը ՔՊ-ական իշխանությունը ներկայացնում է՝ որպես Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունն ամրապնդելու քայլեր, ոչ թե՝ Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները կատարելու ծրագիր։ Իշխանության քարոզչական մեքենան քաղաքականապես տհաս մարդկանց դրանք ներկայացնում է իբրև պատմական պատրանքներից, երազանքներից Ռուսաստանի գաղութատիրությունից հրաժարվելու, դեպի Արևմուտք, Եվրոպա շարժվելու քաղաքականություն։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը անցած 6 տարում ոչինչ չի արել Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից փոքր-ինչ նվազեցնելու ուղղությամբ։ Հայաստանի բոլոր կարևոր ենթակառուցվածքները Ռուսաստանի, ռուսական ընկերությունների ձեռքին են, Հայաստանի գյուղմթերքների, պահածոների, խմիչքների արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, Եվրոպայում, ԱՄն-ում այդ ապրանքներին չեն սպասում։ Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ վերջին հանդիպման ժամանակ համաձայնվել է, որ Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը ռուս սահմանապահները հսկեն։ Իսկ Ադրբեջանի հետ սահմանն էլ անօրինական կերպով ետ է քաշում, տարածքներ հանձնում։ Այ քեզ ինքնիշխանության և անկախության հաստատում, իրականում դա ադրբեջանա-թուրքական լուծը Հայաստանի վզին հագցնելն է»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
