«Փաշինյանը ձեռք է բերել կարևոր հենարան, և այդ հենարանը Բաքուն է»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի կողմից Փաշինյանին ցուցաբերվող տեղեկատվական աջակցությունը նոր դրսևորումներ է ստանում։ «ITV» հեռուստաընկերության եթերում խոսում են Ալիևի կարկառուն երկու քարոզիչները՝ պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ու նախկին ԱԳՆ նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը։ Երկուսն էլ իրենց աջակցությունն են հայտնում Փաշինյանին՝ նշելով, որ նրա կառավարմանը ոչինչ չի սպառնում, նա գնում է ճիշտ ճանապարհով, ժողովրդի տնտեսական վիճակը լավ է, բողոքելու իմաստ չկա։ Մուսաբեկովն անգամ ասում է, որ Փաշինյանը շատ լավ լուծում է փախստականների խնդիրները։ Պատկերացնում ե՞ք, Արցախում բռնի տեղահանում իրականացրած կողմը գոհ է, թե ինչպես է Փաշինյանը լուծում Արցախի հայերի խնդիրները։ Սա աննախադեպ անհեթեթ իրավիճակ է։
Զուլֆուգարովն էլ շեշտում է, որ ՌԴ-ին հարմար է Փաշինյանը մնալն իշխանության, ուստի նրա դեմ այս ակցիաներն օգուտ չեն տա։
Ինչ խոսք, ժամանակին հայ ժողովրդի մեծ սերը վայելող ու այդ ժողովրդի բոլոր հույսերն ու ակնկալինքները հօդս ցնդեցնող Փաշինյանը հիրավի ձեռք է բերել կարևոր հենարան այս ընթացքում և այդ հենարանը Բաքուն է․․․»։

«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
5301:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
6500:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
5900:18
«Հաջի՛և, ՀՀ-ում բոլորը Նիկոլ չեն, կան ազգային արժանապատվություն ունեցողներ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
6900:06
«Կապիտուլյացիոն խաղաղությունը թղթե տնակ է, որն ամեն ժամ կարող է բռնկվել»․ Միհրան Հակոբյան
57Երեկ, 23:42
«Սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ»․ Հրայր Կամենդատյան
72Երեկ, 23:12
«Արցախը փրկօղակ էր, որի տարածքն ապահովում էր ՀՀ անվտանգությունը»․ Վարդան Ոսկանյան
72Երեկ, 22:36
«Սարերում հո ցանկապատ չե՞ն դնելու, գյուղերում պետք է շուն պահեն, թշնամու մոտենալը զգուշացնի»․ Արմենակ Մարկոսյան
73Երեկ, 22:18