ՀՌԱԿ-ն իր զորակցությունն է հայտնում համաժողովրդական շարժմանը
![]() 245 Երեքշաբթի, 14 մայիսի, 2024 թ., 22:54 Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև սկսված «սահմանազատման և սահմանագծման» գործընթացից պարզ դարձավ, որ ՀՀ իշխող վարչախումբը մտադիր է հակառակորդին միակողմանիորեն զիջել Տավուշի մարզի չորս գյուղերի տարածքների զգալի մասը: Տեղաբնիկ ժողովուրդը՝ Հայ Առաքելյան եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, բնականաբար, ընդվզեց և ոտքի կանգնեց՝ թույլ չտալու այդ ապօրինի գործընթացը: Արդարացի շարժումն աստիճանաբար ընդլայնվեց և ոչ միայն ողջունեցին, այլև դրան միացան ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ սփյուռքի մեծ թվով սթափ մտածող և երկրի ու Հայոց պետականության վտանգված լինելուն ոչ անտարբեր մեր բյուրավոր հայրենակիցներ, այդ թվում՝ Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունը, որի մեծ թվով անդամներ առաջին իսկ պահից մասնակցում և նեցուկ են Շարժմանը: Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունը (գտնվում է պետական գրանցման գործընթացում), խորությամբ տեղյակ լինելով Հայրենիքին ու հայ ժողովրդին սպառնացող վտանգներին և գիտակցելով պահի լրջությունը, իր լիակատար զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժմանը և հայտարարում է, որ բոլոր հնարավոր միջոցներով կսատարի դրան: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
