Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
![]() 191 Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ., 08:54 «Հրապարակ»-ը գրում է․ «Պատմում են, որ Բագրատ սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական հանդիպումների ժամանակ հիմնականում լսողի դերում է լինում՝ համակ ուշադրությամբ լսում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքները, առաջարկներն ու դիտարկումները, սակայն չի բացահայտում իր ծրագիրը՝ բացառությամբ նրա, որ աջակցություն է խնդրում իմպիչմենթի գործընթացի եւ իր թեկնածության հետ կապված: Չի մանրամասնում, թե առաջիկայում ինչ քայլեր է ծրագրում՝ նույնիսկ այն ժամանակ, երբ ոմանք զգուշորեն հետաքրքրվում են։ Օրինակ, հետաքրքրվում են՝ ի՞նչ հույսեր կան խորհրդարանում Փաշինյանին անվստահության գործընթաց սկսելու հետ կապված, արդյոք բանակցո՞ւմ է ՔՊ-ականների հետ, հնարավո՞ր է արդյոք նրանցից ոմանց «դարձի բերել»: Մանավանդ այն փաստից հետո, երբ հարթակից մի քանի ՔՊ-ականի անուն էր հնչեցրել՝ ասելով, թե մոտ է նրանց հետ, եւ դա հետեւանքներ էր ունեցել, գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին, ասելով՝ հույսը ժողովրդի ճնշումն է։ Երեկ ընդդիմադիր շրջանակներում պատգամավոր Գեղամ Նազարյանի անհավասարակշիռ պահվածքից հետո արդեն կասկածներ կային, թե կհաջողվի՞ իմպիչմենթի նախագծի համար պահանջվող 36 ձայնը ստանալ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
