«Մենք ինչ-որ մեկին միանալու բնավորություն չունենք»․ Լևոն Զուրաբյան
![]() 208 Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ., 10:18 «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը 168-ի եթերում պատասխանել է հարցին՝ միանո՞ւմ են Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը, թե՝ ոչ․ «Մենք՝ «Հայ ազգային կոնգրեսը», ինչ-որ մեկին միանալու բնավորություն չունենք, որովհետև մեր պատկերացումները քաղաքական ուժերի և գործընթացների մասին մի քիչ այլ են։ 1988-ից սկսած մենք բոլոր շարժումների հեղինակն ենք եղել, այլ շարժումներում մենք անելիք չունենք, որովհետև կամ մասնակիցն ես և լիարժեք պատասխանատվություն ես կրում և գիտես՝ ինչի համար ես մարդկանց առաջնորդում։ Տվյալ դեպքում մենք մասնակից չենք և մեր համակիրներն իրենք են որոշում՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ։ Մենք կամ առաջնորդում ենք, կամ ոչ։ Մենք մեր քիթն ուրիշների գործի մեջ մտցնելու իրավունք չունենք։ Իհարկե, մենք քննադատում ենք Նիկոլ Փաշինյանին իր գործողությունների, այդ թվում՝ սահմանազատման սկսած այս գործընթացի համար, բայց քանի որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը մեծ օրակարգ է ընդգրկում, մենք պետք հասկանանք՝ այդ օրակարգը համոզի՞չ է, թե՞ ոչ, այդ քննադատությունը ճի՞շտ է արվում, թե՞ ոչ։ Նիկոլ Փաշինյանի հանցավոր գործողությունների նկատմամբ բողոքը պետք է առաջնորդվի ճիշտ դիրքերից։ Եթե քննադատությունը լինի հայդատական դիրքերից՝ Սևրի պայմանագիր, Ղարաբաղի վերադարձ և այլն, ապա դա միայն կուժեղացնի Նիկոլ Փաշինյանին»,-ասել է Լևոն Զուրաբյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
