«Այս տարի ավելի քան 50 երկրներում, որոնք ներկայացնում են աշխարհի բնակչության կեսը, անց են կացվում ընտրություններ»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս տարի ավելի քան 50 երկրներում, որոնք ներկայացնում են աշխարհի բնակչության կեսը, անց են կացվում ընտրություններ, որոնք կորոշեն մեր ընդհանուր ապագան և կսահմանեն համաշխարհային աշխարհաքաղաքական ռիսկերի, տնտեսական ցնցումների և համաշխարհային առևտրի ու ներդրումների ճանապարհային քարտեզը: Այս ընտրական տարին կարող է շրջադարձային կետ դառնալ՝ համաշխարհային տնտեսությունը դուրս բերելով նոր հետագծի վրա:
Մայիսի 14-16-ը Դոհայում անցկացված Քաթարի չորրորդ տնտեսական գագաթնաժողովի օրակարգի կենտրոնում էր օրեցօր աճող աշխարհաքաղաքական անորոշությունը, գլոբալ կայուն զարգացմանը խոչընդոտող խնդիրները, աշխարհաքաղաքական դերակատարների վերադասավորումները, զինված հակամարտություններն ու դրանց ազդեցությունը տնտեսական մեգանախագծերի վրա: Սահմանվեցին խոշոր բիզնեսի ու պետական շահերի սինխրոնիզացման մարտահրավերները:
Գագաթնաժողովի օրակարգի կենտրոնում էր Պարսից ծոցի տարածաշրջանը՝ որպես գլոբալ ֆինանսական հոսքերի կարևոր հանգույց:
Երկու տարի անընդմեջ մասնակցելով Քաթարի տնտեսական գագաթնաժողովին՝ կարող եմ վստահաբար ասել, որ դրանում Հայաստանի լայն ներկայությունը հույժ անհրաժեշտ է, եթե, իհարկե, մենք նպատակ ունենք խորքային աշխատանք իրականացնելու Պարսից ծոցի երկրների ուղղությամբ: Վերջինս, ըստ իս, հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով ոչ միայն այդ երկրների գլոբալ ազդեցության շարունակական աճը, այլ նաև Մերձավոր Արևելք-Հարավային Կովկաս օրգանական աշխարհաքաղաքական կապը»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
13516:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
45813.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
136013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
51312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
47212.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
35112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
89011.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
138911.08.2026, 21:04