Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Շարժման հաջողումը լինելու է բոլորինը, ձախողումը` նույնպես»․ Բաբկեն Հարությունյան

«Շարժման հաջողումը լինելու է բոլորինը, ձախողումը` նույնպես»․ Բաբկեն Հարությունյան
229
Կիրակի, 19 մայիսի, 2024 թ., 09:36

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բագրատ սրբազանը կարողացավ այնպիսի կուսակցությունների մի սեղանի շուրջ նստեցնել և քաղաքական օրակարգ քննարկել, որ անհնար էր թվում։ Մինչ դա էլ կարողացավ ապահովել ժողովրդական լայն ընդվզում։
Հաջորդ գործողությունը խորհրդարանական ընդդիմությանն է՝ ԱԺ-ում Նիկոլին անվստահություն հայտնելու։ Գործընթացի չստացվելու դեպքում խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները պետք է վայր դնեն մանդատները, դրանով պաշտոնապես արձանագրեն երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը և նոր շունչ հաղորդեն շարժմանը։
Շարժման հաջողումը լինելու է բոլորինը, ձախողումը՝ նույնպես»։