Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արցախի կառավարության անդամների հետ հանդիպում ես, որ ի՞նչ անես». Վարդան Ղուկասյան

«Արցախի կառավարության անդամների հետ հանդիպում ես, որ ի՞նչ անես». Վարդան Ղուկասյան
238
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ., 10:36

Ինչպես հայտնել էինք, նախօրեին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդիպել է Արցախի կառավարության անդամների, պատգամավորների, համայնքների ղեկավարների հետ: «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով այդ հանդիպմանը, ասել է. «Բագրատ Սրբազա՛ն, Արցախ կա՞, Արցախ չկա, Արցախը վաճառվել է Ադրբեջանին ու Արցախը հանձնած ***ի տղերքը, որոնք ունեին սպառազինություն, ժողովուրդ, բայց առանց դիմադրություն ցույց տալու, մի քանի օրվա մեջ զենքով, զինամթերքով, ամեն ինչով հանձնեցին ու Արցախից փախան: Արցախի կառավարության անդամների հետ հանդիպում ես, որ ի՞նչ անես, ո՞նց կարելի ա ինչ-որ բան պայմանավորվել մի կառավարության հետ, ով փախել ա, դավաճանել»:

Աղբյուրը`   Վարդան Ղուկասյան