«Լյուքսեմբուրգը Բաքվից պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին»․ Կլոդ Վիզլեր
![]() 204 Չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ., 14:54 Ծանր սրտով եմ դիմում ձեզ՝ տեղյակ լինելով այն ողբերգական իրադարձությունների մասին, որոնք ցնցեցին Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։ «Ավելի քան 100 000 հայ բռնի տեղահանվեց Ադրբեջանի անհիմն ու անարդարացի գործողությունների արդյունքում։ Որպես մարդասիրական արժեքների և հիմնարար իրավունքների երաշխավոր՝ մենք չենք կարող անտարբեր մնալ այս տառապանքին։ Սա ոչ միայն մեծ տեղահանում է, այլ նաև սպառնում է Հայաստանի մշակութային արժեքներին՝ եկեղեցիները, կոթողները, գերեզմանաքարերը վերացման սպառնալիքի տակ են։ Մենք չենք կարող անտարբեր մնալ Հայաստանի ինքնության և պատմության ջնջմանը։ Մենք ունենք վճռականություն՝ կանգնելու ձեր կողքին՝ խաղաղության հասնելու ճանապարհին։ Մենք ցանկանում ենք շեշտել նվիրվածությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որով Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Սա կբերի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։ Հուսով եմ՝ խաղաղության շուրջ բանակցությունները հաջողության կհասնեն։ Շատ կարևոր է ստեղծել միջավայր, որտեղ բաց, ազնիվ և կառուցողական երկխոսությունը կարող է զարգանալ։ Խոչընդոտները վերացնելու համար պետք է ջանքեր գործադրենք։ Դրա համար մենք պահանջում ենք Բաքվից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերին և համապարփակ տեղեկատվություն տրամադրել անհայտ կորած անձանց մասին։ Արդարությունը և մարդասիրությունը պահանջում են, որ այդ մարդիկ ազատ լինեն՝ առանց որևէ հետաձգման։ Սա պահանջ է, որպեսզի ընտանիքները ստանան պատասխաններ, որոնց նրանք արժանի են»,- ասել է նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
