Երևանի ավագանու անդամներն այլևս հանրային ծառայող չեն կարող լինեն. «Ժողովուրդ»
![]() 177 Հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու անդամներին այսուհետ կարգելվի աշխատել որպես հանրային ծառայող: Խորհրդարանը մայիսի 22-ի նիստում ընդունել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագիծը: Օրենսդրական փոփոխությունը նախատեսում է, որ ավագանու անդամները չեն կարողանա այլեւս համատեղել իրենց պաշտոնը հանրային եւ հանրային ծառայության պաշտոնների հետ: ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից իշխանական ավագանու անդամներին մինչեւ փետրվարի 15-ը ժամանակ էին տվել. նրանք կա՛մ ավագանու մանդատից պետք է հրաժարվեին, կա՛մ իրենց զբաղեցրած հանրային պաշտոններից։ Փետրվարի 12-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ կառավարությունում տեղի էր ունեցել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ, եւ մասնակիցները եկել էին եզրահանգման, որ ավագանու ՔՊ անդամները պետք է «համաներվեն»: Նրանք էին՝ ավագանու իշխանական անդամ Վլադիմիր Կիրակոսյանը, որ համատեղությամբ նաեւ անտառային կոմիտեի նախագահն է, Նատալյա Սինորյանը, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն էր, իսկ հիմա՝ ՔՊ խմբակցության փորձագետը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արման Բարխուդարյանը, որ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է, Զինա Չալիկյանը, որ ԱԺ նախագահի ռեֆերենտն է, եւ Լեւոն Լեւոնյանը, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է նաեւ: Կարճ ասած՝ այն, ինչ հիմա կարելի է ՔՊ-ականներին, արգելվելու է ապագայում բոլորին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
