««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մեր աջակցությամբ պետք է անշրջելի դարձնենք». Օհանյան
![]() 215 Հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ., 12:24 ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ասաց, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացն ընթացակարգերի խախտմամբ է իրականացվում և միակողմանի զիջում է․ «Եթե կա հակամարտություն և ձգտում ենք խաղաղության, ապա դրանք երկկողմ պետք է լինեն։ Պետք է սահմանվեն համապատասխան ընթացակարգեր և հետևեն դրանց։ Այսինքն՝ լինի երկու երկրների միջև համաձայնագիր, քարտեզները ճշգրտվեն, դրանից հետո նոր սահմանագծման գործընթացն իրականացվի։ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իրականացվող գործընթացները հատվածական են և չեն համապատասխանում իրականությանը. այս ամենը հետևից են սկսում իրականացնել»,-ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանն իրականացնում է այն, ինչ իր շահերից է բխում․«Մի դեպքում Տավուշի հատվածում ինքը պարտադրում է սահմանազատում, ինքը կարող է հղում կատարել քարտեզներին, Ալմաթիի պայմանագրին, իսկ մյուս դեպքում, ինչը ձեռնտու չի, չի համաձայնվում դրան։ Ադրբեջանի հետ խաղաղությունն անհրաժեշտություն է, բայց վաղաժամկետ է՝ հաշվի առնելով նրա հռետորաբանությունը, իրականացված սադրանքները և ցեղասպանությունը, որ կատարել է Արցախի նկատմամբ»ասաց նա։ Սեյրան Օհանյանը անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ ասաց «Օրինական շարժում է, որը պաշտպանելու է ՀՀ քաղաքացիների և ՀՀ շահերը, և մենք մեր աջակցությամբ պետք է այն անշրջելի դարձնենք»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
