ԿԿՀ-ն ՆԳՆ փոխնախարարի ամուսնուն թույլատրել է փոփոխություն կատարել հայտարարագրում․ «Ժողովուրդ»
![]() 343 Ուրբաթ, 24 մայիսի, 2024 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականի հոնվարին մամուլը գրել էր, որ ՆԳՆ փոխնախարարի պաշտոնյա ամուսինը չի հայտարարագրել իր բաժնեմասը։ Արփինե Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, 2022 թվականի հունիսի 28-ին նշանակվել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդական, իսկ 2022թ. հոկտեմբերի 12-ին նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական՝ Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ ընտրվելուց 5 օր անց։ Արշակ Վարդապետյանը 2018 թվականի ապրիլի 12-ին հիմնադրել է «Արմոթորս» ՍՊԸ-ն, որը, պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, զբաղվում է մանրածախ առեւտրով, բայց գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Այս ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց Վարդապետյանին, որի մասին նա չի նշել իր հայտարարագրում։ Հրապարակման մեջ շրջանառվող տեղեկության հիման վրա, հայտարարագրված տվյալների ստուգման արդյունքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է իրականացնել Արշակ Վարդապետյանի եւ Արփինե Սարգսյանի կողմից ներկայացված արձանագրված պարզաբանման ենթակա հարցերի վերլուծություն։ Վերլուծության արդյունքում արձանագրված պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ հանձնաժողովն Արշակ Վարդապետյանից եւ Արփինե Սարգսյանից հայցել է պարզաբանում։ Ստացված պարզաբանումների գնահատման արդյունքում՝ հանձնաժողովը որոշել է, որ Արշակ Վարդպետյանի եւ Արփինե Սարգսյանի գույքային դրության վերաբերյալ ներկայացված տվյալների արժանահավատության եւ օրինականության վերաբերյալ կասկածներ առկա չեն եւ թույլատրել է Արշակ Վարդապետյանին հայտարարագրված տվյալներում կատարել փոփոխություն։ Իհարկե, եթե այս տեղում լիներ ընդդիմադիր որեւէ գործիչ կամ քաղաքական դեմք, դժվար թե նույն հանձնաժողովը խույս տար վարույթ նախաձեռնելու գործընթացից, ընդհակառակը…»։ Մանրամասները՝ թերթի համարում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
