Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Պայթունավտանգ ներքաղաքական իրավիճակ կստեղծվի, եթե․․․»․ Սուրեն Սուրենյանց

«Պայթունավտանգ ներքաղաքական իրավիճակ կստեղծվի, եթե․․․»․ Սուրեն Սուրենյանց
311
Ուրբաթ, 24 մայիսի, 2024 թ., 10:24

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հայաստանում կարող է ստեղծվել խիստ պայթունավտանգ ներքաղաքական իրավիճակ, եթե առաջիկա օրերին ու շաբաթաներին քաղաքական լուծումներ չգտնվեն, որոնք, մեծ հաշվով՝ Փաշինյանի հեռացման և նոր ընտրությունների անցկացման մասին են:
Այդ իմաստով՝ ծավալվող շարժումը Փաշինյանի փրկօղակն է. նա դեռ ունի խաղաղ և արժանապատիվ հեռանալու տարբերակ:
Եթե Փաշինյանը չօգտվի այդ «պատուհանից», հանգուցալուծումն ավելի ցավոտ է լինելու՝ իր մեջ ներառելով հեղափոխական սցենարներին բնորոշ լուծումներ:
Փաշինյանը դեռ կարող է որոշում կայացնել, շաբաթներ, ամիսներ անց գործելու է փողոցի կոշտ տրամաբանությունը»: