«Բաքվում գիտակցում են՝ շարժման հաղթանակի դեպքում Հայաստանը վերածվելու է տարածաշրջանի կարևոր խաղացողի»․ Գեղամյան
![]() 324 Ուրբաթ, 24 մայիսի, 2024 թ., 10:30 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ադրբեջանում ևս խիստ անհանգստացած են Հայաստանում սկսված Սրբազան շարժմամբ և դրա հնարավոր հաղթանակով: Ընդ որում՝ Բաքվում կա շատ հստակ գիտակցում, որ շարժման հաղթանակի դեպքում Հայաստանը նորից վերածվելու է տարածաշրջանի կարևոր խաղացողի, որին ոչ միայն այլևս հնարավոր չի լինելու թելադրել իր կամքը, այլև այն կարողանալու է կասեցնել Թուրքիա-Ադրբեջան առաջխաղացումը Հարավային Կովկասում: Հենց սա է պատճառը, որ վերջին օրերին թուրքական և ադրբեջանական մեդիաները Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների չափ և նույն թեզերով քննադատում են Սրբազան շարժումը (տե´ս նախորդ գրառումներս): Այդ նյութերում կարելի է տեսնել նաև իրենց անհանգստությունները: Օրինակ՝ Ալիևի ընտանիքի ուղիղ վերահսկողության տակ գործող «Report.az» պարբերականը մտահոգ է Իրանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների հնարավոր զարգացմամբ, ուստի հիմա շարժման մեջ իրանական հետք է փնտրում: Կից նկարում այդպիսի հոդվածներից մեկն է, որը վերնագրված է «Երևանի «քահանա-շոուում» իրանական հետքը. Իրանի համար «մեծ շահ» նպատակը», և որում հստակ նշվում է, որ շարժման հաջողության դեպքում Հայաստանն ու Իրանը համատեղ կպայքարեն թուրք-ադրբեջանական սպառնալիքի դեմ: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
