Հաղթակամար Երևանի սրտում, որն այդպես էլ չկառուցվեց

Այն, որ Հաղթանակի զբոսայգում տեղադրված «Մայր Հայաստան» մեծադիր արձանի տեղում ժամանակին կանգնեցված է եղել Ստալինի արձանը, գիտեն բոլորը, բայց հավանաբար քչերը գիտեն, որ այդ արձանի փոխարեն, դեռ 40-ական թվականներին պետք է հաղթակամար կառուցվեր։
1944 թվականին հայտարարվեց հաղթակամարի կառուցման մրցույթ՝ ի պատիվ ֆաշիզմի դեմ հաղթանակի։ Կամարը պետք է կանգնեցվեր Հոկտեմբերյան պողոտայի վրա՝ այսօրվա «Ռոսիա» կինոթատրոնի խաչմերուկում։ Թեև Գերմանիայի դեմ հաղթանակը դեռ չէր կայացել, սովետական զորքերը նոր էին մտել Գերմանիա, սակայն դա չխանգարեց, որպեսզի հայտարարվի հաղթակամարի կառուցման մրցույթ, որի հաղթող դարձավ նշանավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ Ըստ նախագծի՝ հաղթամակարը պետք է կառուցվեր մուգ մոխարգույն տուֆից, կամարի երկու կողմերում՝ ամենավերևում պետք է լինեին Լենինի և Ստալինի դիմաքանդակները։ Կամարը պետք է հարդարվեր նաև ազգային զարդամոտիվներով և քանդակներով։
Հաղթակամարներ կանգնեցվում էին դեռևս Հին Հռոմում, ինչը խորհրդանշում էր ռազմական հաղթանակն ու զորքի հաղթական վերադարձը տուն։
Սակայն Երևանում հաղթակամարի կառուցումն այդպես էլ տեղի չունեցավ, քանի որ որոշվեց դրա փոխարեն ավելի մեծ հուշարձան կառուցել, որի վրա պետք է կանգնեցվեր ժողովուրդների առաջնորդ Իոսիֆ Ստալինի մեծադիր արձանը։ Այդ տարիներին Ստալինն ընկալվում էր՝ որպես հաղթանակի խորհրդանիշ։ Քանի որ մրցույթում արդեն իսկ հաղթել էր Ռաֆայել Իսրայելյանը, ապա հենց նրան էլ վստահվեց արձանի պատվանդանի կառուցումը։ Պատվանդանը, որի մեջ տեղավորված է ռազմական թանգարանը, ունի 31 մետր բարձրություն, իսկ Ստալինի արձանը, որի հեղինակը դարձավ Գյումրիում ծնված նշանավոր քանդակագործ-մոնումենտալիստ Սերգեյ Մերկուրովը, ուներ 17 մետր բարերություն։ Հետագայում Ստալինի արձանը ապամոնտաժվեց և մի որոշ ժամանակ անց դրա տեղում կանգնեցվեց Մայր Հայաստան արձանը, որի հեղինակը քանդակագործ Արա Հարությունյանն է։


«Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը հնարավոր է վերագործարկել». «Արթուր Թարխանյան» կենտրոն (տեսանյութ)
301Երեկ, 00:42
«Տիգրանակերտի թոնիրները». Համլետ Պետրոսյան (լուսանկար)
31022.07.2026, 22:42
«Հայկական Վիշապն արտացոլում է մեր ամենակարևոր երկու որակներից մեկը». Անուշ Հակոբյան (լուսանկար)
55621.07.2026, 20:00
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները
94119.07.2026, 22:36
Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա նոր հեռուստասերիալը նախատեսվում է նկարահանել նաև Հայաստանում
174619.07.2026, 20:24
«11 հազար ձեռագիր է պահվել Բաղաբերդում. արդյո՞ք թշնամին բոլորն է այրել». Արա Զարյան (տեսանյութ)
83219.07.2026, 19:54
«Հայաստանը Կաննի կինոփառատոնում կներկայանա 4 նոր կարճամետրաժ ֆիլմով». ԿԳՄՍՆ
107817.07.2026, 21:06
«Թատերական դահլիճները լեփ-լեցուն են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
90917.07.2026, 09:42