«Եկեղեցին չի գնում կտրուկ գործողությունների, որովհետև կա շանտաժ». Վարդան Ղուկասյան
![]() 257 Չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ., 01:36 «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն այսօրվա ուղիղ եթերում անդրադարձ է կատարել Սարդարապատի միջադեպին, երբ ոստիկանները չէին թողնում կաթողիկոսին մտնել Սարդարապատ: «Երբեք չէի կարող մտածել, որ ես՝ աթեիստս, կարող եմ այս կերպ դիմել կաթողիկոսին: Անկախ իմ աթեիստ լինելուց, միշտ ունեցել եմ խորին հարգանք ցանկացած կրոնի հանդեպ: Նորին սուրբ օծություն, ես հասկանում եմ, թե ինչով է պայմանավորված ձեր լռությունը: Ես կաթողիկոսին դիմում եմ Դուք-ով, որովհետև այստեղ անձը արդեն անձը չէ, այլ կառույցը: Ես հասկանում եմ, թե ինչու եկեղեցին չի գնում կտրուկ գործողությունների, որովհետև կա շանտաժ: Ես մոտավորապես գիտեմ, թե ինչ են դեմ տվել՝ ասել են, մենք կհրապարակենք, որ Դուք ընտանիք ունեք, աղջիկ ունեք, որ բժշկուհի է: Դիմում եմ կաթողիկոսին՝ ինչ ուզում է, թող հրապարակեն, այն մեղքերը, որ գործել են Հռոմի պապերը, Վատիկանի կարդինալները, չի գործել ոչ ոք: Վատիկանն ունի աշխարհի ամենահարուստ ամենաչվերհսկվող բանկը, որը ոչ մեկին հաշվետու չի, և միլիարդներ են շրջանառվում այդ բանկում, վառ օրինակ՝ Սերժ Սարգսյանի փողերը: Այն, ինչ որ Վատիկանն է թալանել, սպանել, այրել հարյուրհազարավոր կանանց՝ անմեղ տեղը, միևնույն է, միլիարդուկես կաթոլիկ եկեղեցու հավատի վրա դա չի ազդում: Այսքանից հետո պատկերացրեք՝ Եվրոպայում մի ոստիկան փակի Հռոմի պապի ճամփան: Հիմա, կաթողիկոս, դու էդ ինչ պիտի արած լինես, որ վախենում ես՝ բացահայտվի»,- ասաց Վարդան Ղուկասյանը: Նա կոչ արեց խփել զանգերը ամբողջ Հայաստանով մեկ ու համախմբել բոլոր հավատացյալներին, կանչել բոլոր թեմերին, տիրեզերական ժողով անել և ամբողջ հայ ժողովրդով շարժվել դեպի Ազգային ժողով ու պահանջել մանդատները վայր դնել: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30
