Լոռու մարզպետարանը հերքում է

Սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ աղետի պատճառ է հանդիսացել «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումը, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետի աշխատակազմից:
«Կեղծ լուրերը շրջանառող օգտատերերին և լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չհիմնավորված տեղեկատվության տարածումից և ստեղծված իրավիճակում չառաջացնել ավելորդ խուճապային տրամադրություններ: Հարցի վերաբերյալ պարզաբանմամբ հանդես է եկել «Ձորագետ հիդրո» ՍՊԸ գլխավոր ինժեներ Արա Հակոբյանը: Նա նշել է. «Հեղեղի ընթացքում ՁորաՀԷԿ-ը աշխատել է և այսօր էլ շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով, ընդ որում՝ առավելագույն ծանրաբեռնվածությամբ։ Մայիսի 26-ին, ինչպես նաև նախորդող օրերին էլեկտրաէներգետիկական համակարգը գործել է բնականոն ռեժիմով, խափանումներ չեն գրանցվել։ Մայիս ամսին, ներառյալ մայիսի 26-ը, ՁորաՀԷԿ-ի շահագործումն իրականացվել է առանց ընդհատումների, ինչը նշանակում է, որ վթարային ջրբացթողումներ չեն եղել։
Նշեմ նաև, որ ՁորաՀԷԿ-ի օրական կարգավորման ջրամբարի տարողությունը տվյալ ժամանակահատվածում կազմել է մոտ 20 հազար խմ, ինչն անհամադրելի է գետի վարարած հունով հոսող ջրի ծավալի հետ և որևէ ազդեցություն չէր կարող ունենալ նման մասշտաբի տարերային աղետի վրա»։
Ինչ վերաբերում է Լոռու մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում ապրիլի 19-ին հրապարակված հայտարարությանը, ապա նման նախազգուշացումներ «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի՝ հորդորելով ափամերձ վայրերում բնակվող քաղաքացիներին զգոնություն ցուցաբերել գետի վարարման ժամանակահատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ:

«ՀՀ անձնագրից հրաժարվելն անկախականներին ավելի է նեղել, քան այն, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ տարածքը»․ Թաթուլ Հակոբյան
6703:06
«Հստակ քայլերի արդյունքում որոշ մարդկանց նեղ անձնական շահեր տուժելու են»․ Դավիթ Պետրոսյան
7802:06
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը
223Երեկ, 22:54
«Իսրայելը հունիսի 26-ից ի վեր 7 700 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը». Լիբանանի բանակ
155Երեկ, 22:12
Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
95Երեկ, 21:48
«Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն»․ ՀՌՀ
96Երեկ, 20:48
«Քննչական մարմնի կողմից թույլ են տրվել իրավունքների էական խախտումներ»․ Գագիկ Խաչատրյանի պաշտպաններ
98Երեկ, 20:06
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը
123Երեկ, 19:42