Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է․ «Հրապարակ»
![]() 349 Շաբաթ, 01 հունիսի, 2024 թ., 10:24 «Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ ռուսական աղբյուրներից լուր ստացանք, որ ՌԴ-ն վերջապես հաստատել է ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանը, որը ներկայացրել էին դեռ աշնանը։ Տևական ժամանակ լուրեր կային, որ ագրեմանը մերժվել է: Մեր աղբյուրը հաղորդում է, որ որոշումը կայացվել է մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելու: Նա անձամբ է խնդրել Պուտինին՝ ընդունել Արսենյանի ագրեմանը: Եվ ՌԴ նախագահը որոշել է ընդառաջել, քանի որ առաջիկայում Ռուսաստանն էլ է դեսպանի փոփոխություն անելու Հայաստանում։ Մտավախություն են ունեցել, որ մերժման դեպքում ՀՀ իշխանություններն էլ իրենց թեկնածուին կմերժեն։ Բայց սա չի նշանակում, թե վաղն արդեն Արսենյանը կմեկնի Մոսկվա: Դեռ պետք է Վաղարշակ Հարությունյանին հետ կանչեն, իսկ, որպես կանոն, գործող դեսպանները խնդրում են իրենց ժամանակ տալ՝ կիսատ գործերն ավարտելու, անձնական հարցերը կարգավորելու: Օրենքն արգելում է մի դեսպանի վերադարձը չկազմակերպած՝ նոր դեսպանի մեկնումը դեսպանընկալ երկիր: Այնպես որ, Արսենյանի մեկնումը կարող է 1-2 ամիս տեւել: Ի դեպ, եթե դեսպանի ագրեմանը չհաստատվեր, Գուրգեն Արսենյանը կարող էր վայր դնել մանդատն ու հեռանալ ՔՊ-ից, քանի որ դժգոհություններ ուներ ՔՊ-ի վարած քաղաքականությունից, հատկապես՝ տնտեսության ոլորտում: Այս քայլով Փաշինյանը նաև դա կանխեց: Երեկ մեզ հետ զրույցում Արսենյանն ասաց, որ ինքը պաշտոնական տեղեկատվություն չունի, դիմենք ԱԳՆ: Իսկ ԱԳՆ խոսնակն ասաց․ «ՀՀ դեսպանների հետկանչը կամ նշանակումն իրականացվում է ՀՀ նախագահի հրամանագրով, որի ժամանակ ապահովվում է նաև հանրային իրազեկում»»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
