Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Բարդ ժամանակներ են, սակայն հաղթահարելու հնարավորություն միշտ կա». Տ. Աբրահամյան

«Բարդ ժամանակներ են, սակայն հաղթահարելու հնարավորություն միշտ կա». Տ. Աբրահամյան
169
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2024 թ., 14:00

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ խորհրդարանում կամ դրանից դուրս քպ-ականները գլուխ են գովում, որ իրենք դիվանագիտությունը մեծ բարձունքների են հասցրել, ասեմ, որ դա միայն նրանց մի մասն է ինքնապաշտպանական նպատակներով արտահայտում:
Նրանցից շատերի համար Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը, Հայաստանի ինքնիշխանության հանձնումն ու թուրք-ադրբեջանական օրակարգի մաս կազմելը կյանքի նպատակ է եղել և հիմա նրանք անշեղորեն կատարում են ու դա համարում են իրենց անձնական հաղթանակը:
Իհարկե նրանց մեջ կան դեմքեր, ովքեր գիտակցում են, թե ինչի մեջ են թաթախված ու ինչպես է իրենց պատասխանատվությունն կայուն աճում, սակայն կա՛մ վախենում են դուրս գալ թեմայից կա՛մ համարում են, որ դա այլևս բան չի փոխի:
Բարդ ժամանակներ են, սակայն հաղթահարելու հնարավորություն միշտ կա»: