Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Իշխանությունն ընտրել է ծեծն ու ազատազրկումը». Տիգրան Աբրահամյան

«Իշխանությունն ընտրել է ծեծն ու ազատազրկումը». Տիգրան Աբրահամյան
204
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2024 թ., 17:00

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը ևս կալանավորվեց:
Արդեն թվերը խառնում ենք, թե ով երբ է բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել, հետագայում ում տնային կալանք տվեցին, վարչական հսկողություն կամ ազատ արձակեցին:
Իհարկե սրա մասին գիտեն այն նվիրյալ իրավապաշտպանները, ովքեր օր ու գիշեր այս գործերով դետալային զբաղվում են:
Կալանավայրերում անընդհատ հանդիպում ես տարբեր քաղաքական իրավիճակներում անազատությունից զրկված անձանց՝ Արմեն Աշոտյանից, Նարեկ Մալյանից, Մամիկոն Ասլանյանից մինչև վերջին օրերին կալանավորվածներ:
Իշխանությունը որպես մարդկանց բերանները փակելու և պայքարից հետ կանգնեցնելու միջոց ընտրել է ծեծն ու ազատազրկումը: Դա իր ճակատագրական ընտրությունն է դառնալու»: