Նոր մեքենա և վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
![]() 175 Հինգշաբթի, 06 հունիսի, 2024 թ., 08:54 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով ընտրված, ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Սիսակ Գաբրելյանը 2023 թվականին ձեռք է բերել նոր մեքենա՝ 12 մլն դրամ արժողությամբ. այն 2022 թվականի արտադրության է, VOLKSWAGEN մակնիշի։ Մինչ այս Սիսակ Գաբրիելյանը 2021 թվականին ձեռք էր բերել 2018 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, որը 2023 թվականի ընթացքում վաճառել է 8 մլն դրամով։ ԱԺ պատգամավոր եւ նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի բանկային հաշիվների մնացորդները նախորդ՝ 2022 թվականի համեմատ աճել են գրեթե 1 մլն դրամով, իսկ կանխիկ դրամական միջոցներ պատգամավորը չի հայտարարագրել։ Սիսակ Գաբրիելյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 25 մլն 870 հազար դրամ, որից 4 մլն դրամը վարկ է «Հայէկոնոմբանկ»-ից, 8 միլիոնը մեքենայի վաճառքից ստացված գումարն է, իսկ 1 մլն 940 հազար դրամը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից, որը հիփոթեքով ձեռք բերված բնակարանի մայր գումարի մնացորդի մարման համար է՝ եկամտահարկի վերադարձի օրենքով։ Վաղեմի լրագրող Սիսակ Գաբրելյանն Ազգային ժողովից ստանում է 11 մլն 930 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, որը նախորդ տարվա համեմատ է աճել է 2 մլն 387 հազար դրամով»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
