«Հունիսի 9-ից տրվելու է Շարժման վերջնական փուլի մեկնարկը»․ քաղաքագետ
![]() 159 Հինգշաբթի, 06 հունիսի, 2024 թ., 12:18 Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի թելեգրամյան գրառումը․ ««Տավուշը հանուն Հայրենիքի» Շարժման ընթացքն, իմ ընկալմամբ հետևյալն է. ա) Քայլերթի փուլում Բագրատ Սրբազանը ոտքի հանեց ժողովրդին՝ ինքն իրեն ներկայացնելով, որպես ամեն տեսակ զոհաբերության պատրաստ առաջնորդ։ բ) Մայիսի 9-ին արձանագրելով, որ ժողովուրդը Շարժման թիկունքին է՝ Սրբազանը ձեռնամուխ եղավ էլիտաների, քաղաքական ուժերի, մասնագիտական հանրույթների, հասարակական, մշակութային գործիչների և այլոց միավորման գործին։ Այս խնդիրն էլ շատ արագ լուծվեց։ գ) Շարժման երրորդ փուլում, որը Սրբազանի կողմից վճռական էր հռչակվել, լուծվեց իշխանություններին վերջնական վարկաբեկելու, ճշմարտության դաշտում ոչնչացնելու խնդիրը։ Այս ողջ ընթացքում իշխանության ներսում չգտնվեց Սրբազանի դիմաց կանգնելու, նրան աչքերին նայելու ունակ որևէ մեկը։ Բոլորը փախան կամ թաքնվեցին ոստիկանական շարքերի ետևում։ Կարծում եմ՝ հունիսի 9-ից տրվելու է գործն ավարտին հասցնելու՝ Շարժման վերջնական փուլի մեկնարկը։ Համենայն դեպս, տրամաբանությունը դա է հուշում։ Եվ, Աստված առաջ, ինչպես որ նախորդ փուլերի խնդիրներն են լուծվել, վստահ եմ՝ նույնը կլինի նաև վերջին փուլի արդյունքում»։ Աղբյուրը` Հրանտ Մելիք-Շահնազարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
