Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Սա անչափ վտանգավոր պահանջ է Հայաստանի համար»․ Գարեգին Միսկարյան

«Սա անչափ վտանգավոր պահանջ է Հայաստանի համար»․ Գարեգին Միսկարյան
243
Հինգշաբթի, 06 հունիսի, 2024 թ., 22:18

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը գրում է. «Սա անչափ վտանգավոր պահանջ է Հայաստանի համար: Ալիևն էս քայլով փորձում է ազատվել Հայաստանի և Արցախի ժողովրդի նկատմամբ իր գործած հանցագործությունների պատասխանատվությունից:
Մինսկի խումբը միակ կառույցն է, որը կարող է որևէ կերպ իրավական ճանապարհով զսպել Ալիևի ախորժակը: Հույս ունեմ, որ ՀՀ իշխանությունները հասկանում են Ալիևի հեռահար պլանը ու նման նախաձեռնությամբ հանդես չեն գա նույնիսկ պատերազմի սպառնալիքի տակ: Բայց եթե հանկարծ պարզվի, որ քաղաքական որոշում կա գնալ այդ ճանապարհով, ապա դա կնշանակի, որ Փաշինյանը որոշել է Հայաստանը նվիրել Ալիևին: Ոչ մի դեպքում պետք է թույլ չտալ, որ Հայաստանի իշխանությունները նման նախաձեռնությամբ հանդես գան: Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Արմեն Գրիգորյան»։