Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ծանոթ ձեռագիր է, որը կյանքի բոլոր փուլերում ուղեկցում է Փաշինյանին»․ Տիգրան Աբրահամյան

«Ծանոթ ձեռագիր է, որը կյանքի բոլոր փուլերում ուղեկցում է Փաշինյանին»․ Տիգրան Աբրահամյան
165
Հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ., 18:06

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաղրամյան, Պռոշյան փողոցներում տեղի ունեցած ոստիկանության անհամաչափ գործողությունների ուղիղ պատասխանատուն Փաշինյանն է, ով ԱԺ ամբիոնից բախումներ հրահրեց:
Փաշինյանը կանաչ լույս վառեց ոչ միայն կոնկրետ օրվա վայրագությունների համար, այլ հրապարակային երաշխավորեց, որ ոստիկանության ցանկացած գործողություն՝ որքան էլ դա դաժան ու օրենքից դուրս լինի, ոչ միայն ներվելու է, այլ խրախուսվելու է:
Ծանոթ ձեռագիր է, որը կյանքի բոլոր փուլերում է ուղեկցել ու ուղեկցում է Փաշինյանին»։