«Ստեց՝ հայտարարելով, որ ես ստում եմ»․ Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կան մարդիկ, ովքեր մեկ անգամ ստելուց հետո, այնուամենայնիվ, պատիվ ունենալով, նախընտրում են լռել՝ իրենց սուտը մոռացության տալու կամ ներման արժանացնելու նպատակով։
Սակայն ինչպես ամեն օր տեսնում ենք, Հայաստանում իշխող ուժը ստում է ըստ անհրաժեշտության, երբ հարկ է համարում, և հետո, պատիվ չունենալով, ոչ միայն չի լռում, այլև ավելի մեծ ստեր է հորինում կամ այլ մեղավորներ նշանակում՝ սեփական կաշին փրկելու համար։
Դա է վկայում այսօրվա հերթական միջադեպը ԱԺ դահլիճում, որին անդրադառնում եմ՝ որպես փաստ ներկայացնելով գործընկերներիս հետ կատարվածի տեսագրությունը։
Այսօր առավոտյան Դեմիրճյան փողոցի ԱԺ պատգամավորական մուտքում իմ ներկայությամբ քպ չորս պատգամավորների թույլ են տալիս մտնել ԱԺ տարածք,
իսկ ինձ ասում են՝ ձեզ չի թույլատրվում, դիմեք աշխատակազմի ղեկավարին։ Ստիպված զանգ եմ կատարում Դավիթ Առաքելյանին, նա էլ Ալեն Սիմոնյանին, որից հետո միայն ինձ թույլ են տալիս անցակետից ներս անցնել։ Եվ ես հերթական անգամ համոզվում եմ, որ փոքրոգի մարդիկ տառապում են փառավորվելու սինդրոմով։
Այս կամայականությունը ինձ համար տրամաբանական շարունակությունն է այն հակաօրինական կարգադրության, երբ ինձ՝ որպես խմբակցության ղեկավարի,
զրկեցին իմ իրավունքից՝ օրենքով սահմանված կարգով ԱԺ կողմից ինձ տրամադրված մեքենայով մուտք գործել ԱԺ տարածք։
Երբ այդ մասին այսօր բարձրաձայնեցի ԱԺ նիստերի դահլիճում, Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի աթոռը հերթական անգամ հեղինակազրկելով, ստեց՝ հայտարարելով, որ ես ստում եմ։
Առավոտյան անցակետում կատարվածի տեսագրությունները կան, որոնցից կարելի է հետևություն անել, թե ով է ստում։ Իսկ այն, որ մեր պատգամավորների մուտքը, ելքը ԱԺ տարածք ԱԺ պատգամավորական մուտքով նույնիսկ այդ միջադեպից հետո
շարունակում են անօրինական խոչընդոտել, հաստատում է այս տեսանյութը»։

«Մենք նախկինում գործում էինք 06-ի մոդելի տրամաբանությամբ, այժմ՝ «Ռենջ Ռովեր»-ի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
711:18
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2211:12
«ԱԳՆ-ն վերջին տարիներին արել է միայն մեկ բան՝ միջազգային առևտուր, բայց ապրանքը եղել է հայկական հողերը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3111:06
Գագիկ Ղազինյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումը
4110:24
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով համաժողովին (տեսանյութ)
4210:18
«Կա մի օբյեկտիվ ճշմարտություն, որն իշխանությունները փորձել են ամեն կերպ թաքցնել»․ Արա Պողոսյան
5009:48
Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսվում
7109:42
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ շուտով կավարտվի»․ Թրամփ
10609:37