«Փաշինյանն ու Սիմոնյանը անցել են բոլոր սահմանները»․ Մետաքսե Հակոբյան
![]() 204 Հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ., 18:00 Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի գրառումը․ «ՀՀ իշխանությունը զավթածները, մասնավորապես Նիկոլը Փաշինյանը և Ալենը Սիմոնյանը անցել են թե իշխանական և թե մարդկային թույլատրելի և անթույլատրելի, հնարավոր և անհնար սահմանները։ Էյֆորիկ վիճակին բնորոշ դիտարկումները վերածվել է ինքնախոստովանանքի, առ այն, որ 2018-ին տեղի ունեցածը բնավ էլ «թավշյա հեղափոխություն» չէր, այլ գործակալների ներդրում՝ Արցախը հանձնելու, Հայաստանը թուլացնելու, ծվեն-ծվեն անելու։ Թշնամուն հարձակվելու նշանը տրվեց 2019-ի ամռանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բղավելով «Արցախը Հայաստան է և վերջ»։ Իսկ որ մեզ՝ հայերիս թշնամուց պակաս չեն ատում, ասում են հենց իրենք, որ 2018-ին հանձնել էին Արցախը, բայց պատերազմ պիտի՝ լիներ, հազարավոր զոհեր պիտի լինեին, որ ժողովուրդն իրենց չասեր դավաճան։ Այսօր էլ նիկոլն ասում է, որ մենք բաժակաճառեր ասելով լքեցինք Արցախը։ Այսպես կխոսի և խոսում է միայն մեր թշնամին։ Իսկ Նիկոլ/Ալենին ուզում եմ հիշեցնել մի քանի քպ-ականի եռօրյա գործողում-խրախճանքը Ստեփանակերտում 2020-ի հոկտեմբերին, երբ նոր էինք հուղարկավորել ԱՀ ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանի պատերազմում նահատակված որդուն Արտյոմ Ավագյանին, քպ-ականները, ալկոհոլից կայծկլտացող աչքերով, բոցաշունչ կենացներ էին ուղղում ու ոտնկայս խմում իրենց այն ժամանակվա տիրոջ Արարատի Միրզոյան պատվին…. Հ.Գ. այս իշխանությունները միգուցե հասկանում են, միգուցե՝ ոչ, բայց ՀՀ-ում երբևէ որևէ իշխանություն այսքան ծանրագույն վիճակում չի եղել։ Այս իշխանության ավարտը խիստ ու դժվար է լինելու…»։ Աղբյուրը` Մետաքսե Հակոբյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
