Կիրակի, 14 հուլիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«ԱՄՆ-ի համար անցանկալի իշխանության պարագայում բոլորովին այլ հայտարարություն կլիներ»․ Արա Պողոսյան

«ԱՄՆ-ի համար անցանկալի իշխանության պարագայում բոլորովին այլ հայտարարություն կլիներ»․ Արա Պողոսյան
185
Ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ., 13:54

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արևմտյան արտահանվող ժողովրդավարությունը ոչ այլ ինչ է, քան երկրների օկուպացման «փափուկ զենք»: Ասվածի մեջ համոզվելու համար ընդամենը կարդացեք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունը ներքաղաքական զարգացումների վերաբերյալ։
ԱՄՆ համար անցանկալի իշխանության պարագայում վստահ եմ, բոլորովին այլ հայտարարություն կլիներ։
Հետևաբար, հասկանալով, որ արևմտյան ժողովրդականությունը ընդամենը արտաքին էքսպանսիայի «փափուկ զենք» է, մենք անխուսափելիորեն պետք է քայլենք դեպի «հայկական ժողովրդավարության» կոնցեպտի մշակման և կիրառման ճանապարհով, հեռու միջազգային երկակի ստանդարտներից։
Եվ ինչպես երեկ Բագրատ Սրբազանն ասաց, մաղթում եմ, որ այդ երկրներն էլ շատ շուտով ունենան Փաշինյանի իշխանության նման իշխանություն իրենց իսկ երկրներում։

Աղբյուրը`   Արա Պողոսյան