«Աննա Հակոբյանը մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար է պահանջում տարբեր ընկերություններից». «Սրբազան պայքար»

319
Շաբաթ, 15 հունիսի, 2024 թ., 18:48
«Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը գրում է. «ՀՀ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն ահազանգում են, որ մարդու որդու կինը՝ Աննա Հակոբյանը, որը նաև «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է, սկսել է մեծ գումարներ պահանջել իրենցից։
Մեզ դիմած գործարարները մասնավորապես նշում են, որ Աննա Հակոբյանի անունից նամակ են ստացել, որտեղ վերջինս մինչև մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար է պահանջում տարբեր ընկերություններից։ Նամակում նշված է, թե այդ գումարները ծախսվելու են տարբեր բարեգործական նպատակներով, սակայն նամակի վերջում մեծ շրիֆտով գրված է, թե որ բիզնեսից կոնկրետ որքան գումար է «ԱԿՆԿԱԼՎՈՒՄ» (հենց այդ բառն է օգտագործված)։
Այդ գումարները տարբեր են, սակայն մեզ դիմած գործարարները նշում են, որ Աննա Հակոբյանն իրենցից նվազագույնը 10 միլիոն ՀՀ դրամ է «ակնկալում»»։
Աղբյուրը` «Սրբազան պայքար» թելեգրամ-ալիք

Բնակարանային գողություններ կատարած հանցախումբ է բացահայտվել, 14 անձ կալանավորվել է (տեսանյութ)
4822:12
«Բռնությունը ծնվում է տգիտությունից, այն թուլամորթության արդյունք է․ այլևս չենք հանդուրժում»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
5721:12
«Հայաստանի ատոմակայանի գործարկման կամ փակման հարցը Ալիևի որոշելիքը չէ»․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
7020:48
«Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ «աղիքային վարակ» ախտորոշմամբ»․ ՀՎԿԱԿ
6520:36
«Փաշինյանը որպեսզի Հայաստանի անդունդ գլորվելն «արդարացնի», դա սքողում է Երկիր մոլորակի կործանմամբ»․ Ոսկան Սարգսյան
8917:12
«Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11515:00
«Ավտոբուսի վարորդին թույլատրվո՞ւմ է ընթացքի մեջ հեռախոսով խոսել»․ Կարինե Հարությունյան
12114:12
Նախարարի մամուլի քարտուղարի արձագանքը՝ համացանցում տարածված տեսանյութին (տեսանյութ)
14413:42