«Փաշինյանի իրական Հայաստանի կոնցեպտը` ծնկի եկած, հանձնված և հպատակված Հայաստանն է». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ փաշինյանական ատելությունն իր պատճառներն ունի:
Նախ բանտում գտնվողների հետևից այլանդակ բառապաշար բաց թողողն ինքնին իր ներքին վախերի և չմարդու տեսակի էությունն է բացահայտում՝ լավ իմանալով, որ այդ մարդիկ իրեն արձագանքելու հնարավորություն չունեն:
Երկրորդ, պետականության պաշտպանության դիրքերից հանդես եկած կամ եկող ցանկացած մարդ՝ ակտիվ քաղաքացուց, զինվորականից մինչև պետական գործիչ, փաշինյանական իշխանության համար թշնամի է:
Մեր բոլոր գերիների, ռազմագերիների՝ Բաքվի բանտերում գտնվելու առաջին մեղավորն ու պատասխանատուն անձամբ Փաշինյանն է, ում բանակցային տապալումների հետևանքով ոչ միայն Արցախը հանձնվեց, ՀՀ առանցքային տարածքները հայտնվեցին ադրբեջանական օկուպացիայի տակ, այլ հազարավոր մարդիկ զոհվեցին, վիրավորվեցին, իսկ շատերն էլ տևական ժամանակ բանտային դժոխային կյանքով անցան:
Փաշինյանի իրական Հայաստանի կոնցեպտը՝ ծնկի եկած, հանձնված և հպատակված Հայաստանն է»:

Ֆրանսիայում տեղի ունեցած ցույցերի ընթացքում շուրջ 5 հազար մարդ է ձերբակալվել
8716:13
«Արթուրը տեսլականների մարդ է»․ Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)
6615:36
«Երբ ազգային բաղադրիչի ոչնչացումը դառնում է պետական քաղաքականություն, հանգեցնում է հասարակական գիտակցության փտախտի»․ Արման Աբովյան
7215:12
«Հուսով ենք՝ գոնե Ստեֆան Ցվայգի անունն ու գրքի վերնագիրը կսովորի ճիշտ կարդալ»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
8114:48
«Էդ թաղումներին որ ինքը չգնա, էդ մարդկանց մեկ ա՝ թաղելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9413:30
«Ասում եք՝ ամեն օր աշխատում ենք, ո՞ւր ա էդ աշխատանքի արդյունքը». Էդգար Ղազարյան
10213:06
«Անհանգստություն չունե՞ք, որ մեր ամբողջ երկիրն է դառնալու բանտ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8812:48
«Մյուս տարի Քաղաքացու օրը էլի խորոված կանե՞ն փողոցում, թե՞ խաշլամա»․ հարց՝ Լիլիթ Մակունցին (տեսանյութ)
9912:18