«Իշխանության գործողությունները չեն կարող ճնշել շարժումը». Արման Աբովյան
![]() 173 Երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ., 14:36 Այսօր՝ հունիսի 17-ին սպասվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը, նաև ԱԺ արտահերթ նիստ է տեղի ունենալու: Բագրատ Սրբազանը լրագրողների հետ հարցազրույցում ասել էր, որ որոշել են վերաձևակերպել շարժման տրամաբանությունը: ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը 24TV-ի եթերում պատասխանելով հարցին՝ ոստիկանության բռնի գործողությունները կարո՞ղ են ազդել շարժման վրա, ասել է. «Ո՛չ, չեն կարող: Իշխանությունն իր քաղաքականությամբ գեներացրել է այնպիսի իրավիճակ, որ մարդկանց մի ստվար զանգված, բացարձակ մեծամասնությունն ընդունում և հասկանում է, որ իշխանության գործողությունները վտանգում են ՀՀ քաղաքացու ոչ միայն ժողովրդավարական իրավունքների պաշտպանությունը, ազատ կամքի արտահայտումը, այլև ֆիզիկական վտանգ են ներկայացնում: Իրենք, այո՛, վախեր են առաջացնում մարդկանց մոտ, որովհետև մարդիկ հասկանում են՝ այսպես կոչված խաղաղության պատրվակի ներքո գնում է ՀՀ անվտանգային համակարգի տոտալ փլուզում, ավելին՝ Հայաստանի անվտանգային համակարգի տրամադրումը թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողությանը… Մարդիկ հասկանում են, որ քաղաքագիտական խելացի արտահայտություններն արտահայտվելու են իրենց կենցաղի վրա՝ ինչպես Կիրանցի, Ոսկեպարի դեպքում»: Աբովյանի խոսքով՝ Երևանում, Վանաձորում կամ Գյումրիում ապրողները ևս արդեն հասկացել են, որ գործընթացները «չոքել են իրենց դուռը», ուստի շարժման մարելու մասին խոսք լինել չի կարող: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
