«Կան լակոտներ, որ իրենց փիղ են զգում, երբ մի 2 չափալախ են ուտում, կուռկուռի ձագ են դառնում». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նախօրեին «Նյուզ»-ի եթերում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուսի վերաբերյալ հայտարարությանը, ասել է. «Համաձայն եմ, որ Բելառուսի գործողություններին ադեկվատ պատասխան է պետք տալ, բայց դրա համար կա դիվանագիտական լեզու, իսկ Նիկոլն ի՞նչ է անում: Ոչ թե պետք է անցել գյադայական ձևակերպումների, դեմարշների... սա իր հոգեբանությունն է: Երբ ես ասում եմ՝ քուչի գյադա, ի՞նչ է նշանակում, դա հետևյալն է. կան, է՞, տենց լակոտներ, որ իրենց փիղ են զգում, երբ համարում են, որ տղերքը կանգնած են իրենց կողքը. գնանք խփենք, և այլն, բայց հենց մի երկու հատ չափալախ ուտում են, դրանից հետո միանգամից կուռկուռի ձագ են դառնում, ու գնում են չափալախ տվողի ձեռքը կամ որևէ այլ մասը պաչում են: Էդ ուղիղ էն ա, ինչ հիմա ինքն անում ա... Իր ամբողջ պահվածը որ նայենք մինչև պատերազմը՝ Տավուշի արկածախնդրության ժամանակ, գրավում էր, Ազգային հերոս էր տալիս, Սարդարապատի դուխից էր խոսում, բայց, էդ ծեծը ստանալուց հետո գնում, պաչում ա Ալիևի ու Էրդողանի ձեռքն ու ամբողջ պահվածքով ցուցադրում ա, որ ինքը պատրաստ ա նոր տերերին ծառայել, իսկ հին տերերի վրա ամենավերջին գյադայական արտահայտություններով գոռգոռալ, հայհոյել, այլն: Էս ա իրա պահվածքը»:
Հիշեցնենք՝ ԱԺ-ում կառավարության 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ես հայտարարում եմ, որ այսուհետ այլևս Բելառուս չեմ մեկնի, քանի դեռ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում է։ Իսկ ընդհանրապես, հայտարարում եմ, որ այսուհետ Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի գնալու»:

Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոն կին վարչապետ ունի
10400:25
«Օփելը» պետության վրա «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
47Երեկ, 23:42
«ԵԽԽՎ-ն ևս արձանագրել է ՀՀ-ում ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
56Երեկ, 23:24
Ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով անձնագրերի տրամադրման ծառայությունը
58Երեկ, 23:12
ՔՊ-ական պատգամավորի եղբայրը 300 հազար դրամանոց «Opel»-ը 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին»․ Վազգեն Սաղաթելյան (տեսանյութ)
77Երեկ, 21:48
Սարգիս Հայոցյանն ազատվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
71Երեկ, 21:18
«Հայաստանում հիբրիդային վարչակարգը ստանում է ավտորիտարացման բնույթ»․ Արա Պողոսյան
68Երեկ, 20:06
«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն Մխիթարյան
92Երեկ, 19:42