Ֆրանսիայի շուրջ 100 գործիչներ Մակրոնին խնդրել են զինված ուժեր ուղարկել Հայաստան, քանի դեռ ժամանակ կա. #Le Point

Ֆրանսիայի շուրջ 100 հայտնի անձինք և քաղաքական գործիչներ դիմել են նախագահ Էմանուել Մակրոնին՝ Հայաստան ֆրանսիական զինված ուժեր ուղարկելու խնդրանքով, տեղեկացնում է Le Point-ը։ Մակրոնին ուղղված կոչն ստորագրել են Էլիզաբեթ Բադինտերը, Լորան Վոկյեն, Անն Իդալգոն, Ռոժե-Պոլ Դրուան և այլոք։ Նամակում նշվում է, որ այդ քայլին պետք է գնալ Ադրբեջանի կողմից սպառնալիքների պատճառով։ Նամակի հեղինակները նշում են, որ ցանկանում են ուշադրություն հրավիրել մի իրավիճակի վրա, որը վերաբերում է Հայաստանի գոյատևման խնդրին։ «Մենք տեղյակ ենք այս թեմայի վերաբերյալ ձեր հանձնառության և հումանիտար, քաղաքական և դիվանագիտական ջանքերի մասին, որոնք Ֆրանսիան գործադրում է ձեր մանդատի ներքո՝ օգնելու այս բարեկամ երկրին։ Շնորհակալություն ենք հայտնում այս պետությանը պաշտպանական բնույթի ռազմական օգնություն տրամադրելու ձեր նախաձեռնության համար՝ թույլ տալով որոշակի զենք մատակարարել»,- ասվում է նամակում։
Նշվում է, սակայն, որ այդ ջանքերը կարող են բավարար չլինել Ալիևի վարչակազմի հանցավոր նախագծերին դիմակայելու համար։ «Վայելելով ռազմական առավելությունը, որը ձեռք է բերվել հատկապես իր գազի և նավթի եկամուտների և թուրքական պետության աջակցության շնորհիվ, Ադրբեջանն ավելի քան երբևէ գայթակղված է ռազմական էսկալացիայի տարբերակով։ Դա սարսափելի ձախողում կլինի մարդկության, հետևաբար՝ նաև Ֆրանսիայի, Եվրոպայի և բոլոր տերությունների համար, որոնք աշխատում են՝ հարգելու միջազգային իրավունքը և ուժի նկատմամբ արդարության հաղթանակը»,- նշված է նամակում: Մակրոնին գործիչները խնդրում են կանխել վտանգը, քանի դեռ ժամանակ կա։ «Ահա թե ինչու մենք այս տողերում խնդրում ենք ֆրանսիական ռազմական ուժ ուղարկել այս քույր ազգին: Խաղաղության կոնտինգենտը, որի արդյունավետ ներկայությունը նպատակաուղղված կլինի՝ զսպելու նրանց, ովքեր կմտածեն Հայաստանի վրա հարձակվելու մասին: Մեր բանակն արդեն մի շարք երկրներում խաղաղապահ առաքելություն է կատարել՝ նպաստելով մարդասիրական գործողություններին»,- նշված է նամակում։

«Ռուսաստանը ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ է անցկացնում». Մատվիենկո
4418:36
Թուր գեներալ-գնդապետն Ադրբեջանում է
7518:24
«Արեգնազ Մանուկյանին դատարանից ուղեկցեցին տուն»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
4118:18
«Ազգային հզորություն կառուցելու ճանապարհին կարևոր են նաև ոչ նյութական ռեսուրսները»․ Արա Պողոսյան
5317:54
«Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի»․ Տաթևիկ Սողոյան
5217:36
«Կրթությունը միայն կրթական հաստատությունները չեն»․ Ռուբեն Հայրապետյան
5117:24
«Արքայազն Հարրին ցանկանում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանել»․ #Telegraph
14416:31
«Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին»․ Human Rights Watch
9516:25