Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս․ «Հրապարակ»
![]() 158 Հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի խոստացած Խաղաղության դարաշրջանն այդպես էլ չի գալիս ո՛չ Արցախն Ադրբեջանին հանձնելուց եւ 120 հազար մարդու տեղահան անելուց, ո՛չ էլ միակողմանի զիջումներից հետո։ Երեկ ՀՀ ԱԳՆ-ն սկանդալային հայտարարություն արեց, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա է ուզում սկսել եւ խաղաղության պայմանագրի կնքումը վիժեցնել։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր արել՝ կապված Ֆրանսիայի հետ զենքի ձեռքբերման պայմանագրի հետ, թե «Հայաստանի ղեկավարությունը կրելու է Հարավային Կովկասում իրավիճակի սրման եւ պատերազմի նոր օջախի առաջացման ողջ պատասխանատվությունը»։ ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս եւ գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29 գագաթնաժողովից հետո ՀՀ-ի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»: Հիշեցնենք, որ հիշյալ միջոցառումը նախատեսվում է այս տարվա նոյեմբերին, որին ողջ աշխարհից մի քանի տասնյակ երկիր է հրավիրված։ Իշխանական շրջանակներում չեն թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է եղել միակողմանի զիջումների գնալ՝ հուսալով, որ մինչեւ նոյեմբեր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կկնքի։ Իսկ հիմա այլեւս կասկած չունեն, որ Ադրբեջանը չի գնա այդ պայմանագրի ստորագրմանը, քանի դեռ չի ստացել իր բաղձալի «Զանգեզուրի միջանցքը», որին կփորձի տիրանալ նոյեմբերյան միջոցառումից հետո, որպեսզի այդ միջոցառումը չտապալվի։ Ի դեպ, COP 29-ը կարող էր Հայաստանում կայանալ, եթե Հայաստանը չհրաժարվեր իր հայտից՝ հօգուտ Ադրբեջանի»: |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
