«2023-ի հունվարին դարձյալ անհապաղ հորդոր էր հղել՝ բացել Լաչինի միջանցքը»․ Հակոբ Բադալյան
![]() 144 Ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ., 11:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ ««Պետքարտուղարն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և ընդգծել համաձայնագրի ԱՆՀԱՊԱՂ կնքման կարևորությունը», ասում է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Բլինքեն-Ալիեւ հեռախոսազրույցին, որ կայացել է հունիսի 20-ին: Այս «անհապաղ կնքման» ձեւակերպումը հիշեցնում է 2023 թվականի հունվարը, երբ դարձյալ պետքարտուղարը՝ դարձյալ Էնթոնի Բլինքենը, դարձյալ Ալիեւի հետ հեռախոսազրույցում, դարձյալ ԱՆՀԱՊԱՂ հորդոր էր հղել Լաչինի միջանցքը բացելու կապակցությամբ, որն այդ պահին փակ էր արդեն ամսից ավելի: Դարձյալ հիշեցնեմ, թե շատ մարդիկ ու խմբեր ինչպես էին Հայաստանում մատուցում այդ «անհապաղ հորդորը», ասելով, որ Ալիեւը դիմանա հազիվ երկու-երեք օր: Հիմա, երբ պետքարտուղարը Ալիեւի հետ խոսելիս դարձյալ օգտագործում է «անհապաղ» ձեւակերպումը, այս դեպքում Հայաստանի հետ համաձայնագրի «անհապաղ կնքման» շեշտադրումով, անկեղծ ասած սկսում է մտահոգել «նախադեպի ուժը», առավել եւս այն պարագայում, երբ հեռախոսազրույցի մասին հայտնի դառնալուն զուգահեռ հայտնի է դառնում, որ Ալիեւը անցկացնելու է խորհրդարանի արտահերթ ընտրություն, որը նախատեսված էր 2025 թվականի փետրվարին»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
