Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«2018թ-ից հետո պրոցեսը վիժեցվեց, ու սկսվեց սեփական կետի աղետը». Հայկ Դերզյան

«2018թ-ից հետո պրոցեսը վիժեցվեց, ու սկսվեց սեփական կետի աղետը». Հայկ Դերզյան
191
Շաբաթ, 22 հունիսի, 2024 թ., 23:00

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:
Հիշեցնենք՝
2016թ. մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպմանը համաձայնեցվեց ամենակարճ ժամկետներում հաստատել ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմներ և միջոցառումներ: Նախագահները նաև համաձայնել էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը:
2018թ. փետրվարից հետո, նոր իշխանության ժամանակ, սրանից չխոսվեց, պրոցեսը վիժեցվեց ու սկսվեց սեփական կետի աղետը»։

Աղբյուրը`   Հայկ Դերզյան