Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Չարիքի իշխանությունը հետևողականորեն քանդում է հայկականության հիմքերը»․ Ռուբեն Մելիքյան

«Չարիքի իշխանությունը հետևողականորեն քանդում է հայկականության հիմքերը»․ Ռուբեն Մելիքյան
228
Կիրակի, 23 հունիսի, 2024 թ., 15:24

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չարիքի իշխանությունը հետևողականորեն քանդում է հայկականության հիմքերը՝ իրագործելով «Հայաստան՝ առանց հայկականության» թրքահպատակ ծրագիրը։
Ինչո՞ւ է այն առաջ մղվում դեռևս անխափան։
Պատճառները շատ են՝ քաղաքական, աշխարհքաղաքական, բարոյական, տնտեսական, իրավական, ես շատ իմանամ՝ ինչական։
Բայց ամենակարևոր պատճառը, թերևս, գաղափարականն է - մեզ դեռևս չի հաջողվում «հայկականությունը» ձևակերպել որպես անցյալի հենքի վրա ապագային միտված կուռ ու գրավիչ, ուժ տվող, լույս տվող գաղափարախոսություն։ Ապագային միտված։ Հայկականությունը պետք է լինի ոչ թե մոխիր պաշտելու, այլ կրակ ու լույս փոխանցելու մասին։ Առաջին հերթին՝ ապագայի մասին։ Այդպե՞ս է։ Դեռ ոչ։ Դեռ այդպես չէ»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան