Ադրբեջանցի ընդդիմադիր գործչի որդին կմասնակցի Ամերիկայի հայ ազգային կոմիտեի միջոցառմանը
![]() 194 Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ., 14:00 Ադրբեջանցի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի որդին՝ Ամին Բայրամլին, պատրաստվում է ելույթ ունենալ Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) կազմակերպած միջոցառմանը, այս մասին գրում է ադրբեջանական Caliber-ը։ Միջոցառմանը կմասնակցեն նաև Արցախի նախկին օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գառնիկ Քերքոնյանը։ «Կարճ՝ ադրբեջանական ընդդիմության մասին»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ անդրադառնալով ANCA-ի միջոցառման անոնսին։ Նշենք, որ Գ․ Իբադօղլուն տնային կալանքի տակ է անցած տարվանից։ Ադրբեջանում նրան մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնական առաջնորդ, Թուրքիայում ծայրահեղական և ահաբեկիչ համարվող Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպության հետ կապեր ունենալու համար: Ադրբեջանի և մի շարք արևմտյան երկրների իրավապաշտպանները պնդում են, որ Իլհամ Ալիևի ռեժիմը շինծու մեղադրանքներով հալածում է իշխանության հասցեին քննադատություն հնչեցրած ընդդիմադիր հայտնի տնտեսագետին: ![]() |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22

