«Կուլիսներում ԱՄՆ-ն ու ՌԴ-ն հարաբերվում են այլ փաստարկներով և շեշտադրումներով»․ Հակոբ Բադալյան
![]() 199 Չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ., 17:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ամերիկյան կողմը հայտնել է, որ տեղի է ունեցել ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարների հեռախոսազրույց: Հատկանշական է, որ պաշտպանության նախարարների ձևաչափով վերջին զրույցը եղել էր 2023 թվականի մարտին: Այն ժամանակ իհարկե պաշտպանության նախարարը Շոյգուն էր: Այժմ ՌԴ պաշտպանության նախարարը Բելաուսովն է՝ մասնագիտությամբ տնտեսագետ, գիտնական: Սա իհարկե հնարավոր է ընդամենը դետալ է, սակայն կարծում եմ, եթե անգամ ոչ առանցքային, համենայն դեպս նաև ոչ լիովին անկարեւոր: Ըստ ԱՄՆ տարածած տեղեկության, Օսթին-Բելաուսով զրույցում Վաշինգթոնը կարևոր է համարել հաղորդակցության պահպանումը: Հատկանշական է մի հանգամանք, որ հեռախոսազրույցը տեղի է ունենում Սևաստոպոլի հրթիռակոծումից հետո, որ տեղի ունեցավ հունիսի 23-ին: Ինչպես ռուսական կողմն էր հայտնել, արձակվել էր ամերիկյան ATACMS հինգ հրթիռ, որոնցից չորսը խոցել են քաղաքին չհասած. իսկ մեկը ՀՕՊ ազդեցության հետևանքով շեղվել և ընկել էր լողափին, դառնալով քաղաքացիական բնակչության, այդ թվում երեխաների մահվան պատճառ: Մոսկվան դրանից հետո ԱԳՆ էր հրավիրել ՌԴ-ում ԱՄՆ դեսպանին: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Միլլերը հայտարարել էր, որ իրենք լսել են Մոսկվայի հայտարարությունները, կրկնելով, որ ԱՄՆ օգնում է Ուկրաինային պաշտպանել իր տարածքը, իսկ Ղրիմը ուկրաինական տարածք է: Այդուամենայնիվ, չնայած հայտարարություններին, հասկանալի է, որ «կուլիսային» ռեժիմում ԱՄՆ ու Ռուսաստանը հարաբերվում են այլ փաստարկներով և շեշտադրումներով: Օսթինի զանգը Մոսկվա, ըստ էության, դրա վկայությունն է: Այդ զանգը լարվածությունը մեղմելո՞ւն ուղղված զանգ էր, թե՞ հակառակը՝ ԱՄՆ այդ կերպ հայտնել է տեղի չտալու իր հաստատակամությունը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
